211652_close_icon
views-count6900 դիտում article-date 00:02 14-04-2022

Վանաձորում «Յանդեքս»-ի վարորդները բողոքի ցույց են կազմակերպել. «300 դրամի քշում ենք՝ 40 դրամ տանում է, գոնե մի քիչ իջեցնեն». aravot.am

aravot.am-ը գրում է. Վանաձորում «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները մի քանի օր է՝ բողոքի ցույցեր են կազմակերպում: Նրանք բողոքում են ցածր սակագնից: Վարորդները պահանջում են, որպեսզի 3 կմ-ի փոխարեն, այսուհետ 2 կմ-ից հետո՝ սակագինը դառնա 400 դրամ. «Էս սակագնով գազելի գին էլ չի գալիս: 3 հոգով նստում են էս քանդած ճանապարհներով բարձրանում Դիմաց, հանում են՝ 300 դրամ տալիս, գնում»,-ասում է ընկերության վարորդներից Արտակ Հարությունյանը:

Շարունակելով գործընկերոջ խոսքը, Սեյրան Սարդարյանն էլ իր հերթին դժգոհում է ոչ միայն ցածր սակագնից, այլեւ Վանաձորի ճանապարհների վատ վիճակից. «Ճամփեքը լավը չեն, մեքենաները շարքից դուրս են գալիս, ավտոմասերը թանկ են, ուստեքը թանկացրել են, մի հատ պուճուր գործա լինում գնում ես, 100 հազար փող են ուզում: Բացի էտ էլ «Յանդեքսը» մեզանից 12 տոկոս տանում է, շատ է, էլի, 300 դրամի քշում ենք՝ 40 դրամ տանում է, գոնե մի քիչ իջեցնեն»:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր