Բելգիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստինի Պետությունը
Բելգիան կճանաչի Պաղեստինի Պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Այս մասին X միկրոբլոգում սեպտեմբերի 2-ի գրառման մեջ հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն։
«Հաշվի առնելով Պաղեստինում, մասնավորապես՝ Գազայում տեղի ունեցող մարդասիրական ողբերգությունը և Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտմամբ իրականացված բռնությունը և հաշվի առնելով իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ ցեղասպանության ցանկացած ռիսկ կանխելու պարտականությունը, Բելգիան ստիպված է կոշտ որոշումներ կայացնել՝ Իսրայելի կառավարության և ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների վրա ճնշումը մեծացնելու համար», - նշել է նախարարը գրառման մեջ։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ «ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների կողմից ցանկացած հակասեմիտիզմ կամ ահաբեկչության գովաբանում նույնպես ավելի խստորեն կդատապարտվի»։
«Բելգիան կմիանա Նյու Յորքի հռչակագիրը ստորագրող երկրներին, որը ուրվագծում է երկու պետության բանաձևով կարգավորման ուղին», - հավելել է Պրևոն։
Նա նաև նշել է, որ Բելգիան կճանաչի Պաղեստինի Պետությունը Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի գլխավորած համատեղ դիվանագիտական նախաձեռնության շրջանակներում։
«Սա հզոր քաղաքական և դիվանագիտական ժեստ է՝ երկու պետության բանաձևով կարգավորման հնարավորությունները պահպանելու և Իսրայելի գաղութացման ծրագրերով և ռազմական օկուպացիաներով էքսպանսիոնիստական մտադրությունները դատապարտելու համար։ Հետևաբար, Պաղեստինը հստակ կլինի Բելգիայի կողմից միջազգային ասպարեզում լիովին ճանաչված պետություն», - նշվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Պաղեստինը ճանաչելու մտադրությամբ հանդես են եկել Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ֆրանսիան։
Սեպտեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին խորհրդարանում իր ելույթում նշել է, որ Միացյալ Թագավորությունը պլանավորում է ճանաչել պաղեստինյան պետականությունը և այս քայլը չի համարում արմատական ՀԱՄԱՍ շարժման խրախուսում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կանադայի որոշումը՝ աջակցելու պաղեստինյան պետականությանը, իսկ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Ֆրանսիայի որոշումն անխոհեմ է:
Սպիտակ տունը դեռևս չի արձագանքել Բելգիայի հայտարարությունը։