211652_close_icon

Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին միանալու հայտը

views-count634 դիտում article-date 15:23 01-09-2025
Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) միանալու հայտը:

Ինչպես հաղորդում է APA-ն՝ հղում անելով AnewZ գործակալության դիվանագիտական աղբյուրներին, Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) միանալու հայտը։

Մինչ Չինաստանը աջակցում է Ադրբեջանի անդամակցությանը ՇՀԿ-ին, Հնդկաստանը կրկին արգելափակել է Բաքվին լիիրավ անդամակցություն շնորհելու առաջարկը։

Աղբյուրները նշում են, որ այս քայլը կապված է Ադրբեջանի և Պակիստանի սերտ կապերի հետ, հակասում է բազմակողմանիությանը և «Շանհայի ոգուն», ու ցույց է տալիս Հնդկաստանի սահմանափակ մոտեցումը։

Նմանատիպ նյութեր