211652_close_icon

Թուրքիան կշարունակի համբերատար կերպով հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը. էրդողան

views-count601 դիտում article-date 21:39 31-08-2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը գործնական քայլեր է ձեռնարկել Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար և համբերատար կշարունակի դիվանագիտական ​​ջանքեր գործադրել խաղաղության գործընթացում:

Այս մասին Էրդողանը գրել է չինական «People’s Daily» թերթում հրապարակված հոդվածում։
«Մենք մշակել ենք գործնական լուծումներ՝ ռուս-ուկրաինական պատերազմի գլոբալ հետևանքները մեղմելու համար, ինչպիսին է Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը։ Այս նախաձեռնությունն ապահովել է աշխարհի միլիոնավոր մարդկանց պարենային անվտանգությունը։ Անթալիայում և Ստամբուլում խաղաղության բանակցություններ կազմակերպելով՝ մեզ հաջողվել է պահպանել դիվանագիտական ​​կապերը և ապահովել մարդասիրական միջանցքների բացումը։

Մենք նաև կարևոր դեր ենք խաղացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման գործում։ Վերջերս մենք կազմակերպեցինք Ստամբուլում վերսկսված խաղաղության բանակցությունները և ավելի ընդլայնեցինք մեր ներդրումը այս գործընթացում», – գրել է նա։

Նմանատիպ նյութեր