Էրդողան. Թուրքիան կշարունակի պաշտպանել դիվանագիտությունը Ուկրաինայի հարցում
Թուրքիան չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ և կարծում է, որ այն պետք է ավարտվի դիվանագիտական ճանապարհով, մասնավորապես, հնարավոր է՝ Ստամբուլի գործընթացի օգնությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Կորեայի Հանրապետության նախագահ Լի Ջե-Մյունգի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«Մեր դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ մնում է անփոփոխ. հակամարտությունը պետք է ավարտվի, և կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն դիվանագիտական լուծման ուղղությամբ, նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Ինչպես գիտեք, շաբաթվա ընթացքում ես հանդիպեցի պարոն Զելենսկիի հետ և բանակցություններ վարեցի պարոն (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ։ Թուրքիան կշարունակի աջակցել բոլոր դիվանագիտական նախաձեռնություններին, որոնք ուղղված են երկարատև խաղաղության հասնելուն, մասնավորապես՝ Ստամբուլի գործընթացին», – ասել է նա։