211652_close_icon

Եվրոպացիները խոչընդոտում են ուկրաինական կարգավորման գործընթացը խաղաղ հուն բերելու ջանքերը․ Պեսկով

views-count523 դիտում article-date 19:18 31-08-2025
Եվրոպական «պատերազմի կուսակցությունը» պահպանում է իր հիմնական միտումը, նրանք չեն հանգստանում, ասել է Դմիտրի Պեսկովը։

Եվրոպացիները խոչընդոտում են ուկրաինական կարգավորման գործընթացը խաղաղ հուն բերելու ջանքերը։ Նրանք վաղուց փորձում են ամեն կերպ «զսպել» Ռուսաստանին, բայց Մոսկվան գիտի, թե ինչպես հակազդել դրան»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովի խոսքով՝ եվրոպացի քաղաքական գործիչների գործողությունները կտրուկ հակադրվում են Պուտինի և Թրամփի մոտեցմանը։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի ջանքերը՝ Ուկրաինայում գործընթացը խաղաղ հուն բերելու համար, դժվար է գերագնահատել, և Ռուսաստանը շնորհակալ է նրան։

Նմանատիպ նյութեր