211652_close_icon

Ամփոփվել է Amio Era-ի 3-րդ փուլը. կրթությունն ու հնարավորությունները մեկ հարթակում․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count574 դիտում article-date 18:34 27-08-2025
Այս տարի Amio Era կրթական բարեգործական ծրագրի 3-րդ փուլն անցկացվեց ոգեշնչող ելույթներով, մոտիվացնող բիզնես խաղով և աշխույժ Squid Game մրցույթով։ 

«Amio Era-ն մեզ համար շատ կարևոր միջոցառում է։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր դարձրել են այն իրականություն՚,- ասել է Ամիօ բանկի Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը:

Այս տարի Amio Era-ն կրկնապատկվել է․ աճել է ոչ միայն հաղթող մասնակիցների, այլ նաև մեր ծրագրի դիմորդների թիվը։ 1400-ից ավելի հայտերից ընտրվել են 654 մասնակից, 365-ն անցել են անհատական հարցազրույց, իսկ վերջին փուլում՝ բիզնես դերախաղին, մասնակցել են 152 մասնակից:

Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ բանկի ամենակայացած հաճախորդները 40+ տարիքային խմբի մարդիկ են։ Սա նշանակում է, որ դուք արդեն ունեք այն գործիքները, որոնք օգնում են կյանքում հաջողության հասնել։ Եվ սա առաջին քայլն է առաջ շարժվելու համար՝ ձեր գիտելիքների ու ունակությունների միջոցով։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրիդ համար սա հնարավորություն է աճելու, սովորելու, համագործակցելու ու ընկերանալու համար»,- նշել է Գևորգ Թառումյանը:

Միջոցառման ընթացքում կազմակերպված բիզնես խաղի արդյունքների հիման վրա էլ ընտրվելու են 50 հաղթողները: Գնահատվելու են ուսանողների կողմից բիզնես խաղի ընթացքում ցուցաբերած ակտիվությունը, խնդիրներին լուծումներ տալու, ինչպես նաև թիմային աշխատելու ունակությունները:

Amio Era-ն Ամիօ բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագիրն է, որը մեծ հետաքրքրություն ունի ուսանողների շրջանակներում: Amio Era 2025-ը ևս դարձավ հաջողության պատմություն:

Amio Era. կրթությունը հնարավորություն է…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր