42396 դիտում
10:49 13-07-2017
Գյումրիում կարծես սայլը տեղից շարժվեց. ավտոկայարանի սանհանգույցները կապիտալ վերանորոգվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երբ այս տարվա փետրվարի 1-ին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և Հայավտոճան ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանն այցելեցին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնական ավատոկայան, նախարարը տեղում պատասխանատուներին հանձնարարեց, որպեսզի կարճ ժամանակահատվածում ավտոկայանում կապիտալ վերանորոգվի և կարգի բերվի սանհանգույցները:
Այն ժամանակվա Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նախարարի հետ զրույցում խոստացավ, որ խնդիրը կլուծվի՝ ինչքան էլ ֆինանսական խնդիրների առջև կանգնած լինի ավտոկայանի ընկերությունը:
Օրերս տեղեկացանք, որ ավտոկայանում հիմնանորոգվել են սանգանգույցները և լուծվել ջրի խնդիրը; Ու հիմա սպասասրահի այցելուները կարող են հանգիստ, առանց որևէ սրտխառնոցի օգտվել ավտոկայանի սանհանգույցներից:
Ներսում նույնպես կատարվել են աշխատանքներ՝ այցելուներին հարմարավետ պայմաններ ստեղծելու համար, սակայն դեռ վերջնական ավարտված չէ:
Ամենակարևոր խնդիրներից է նաև բացօթյա սպասասրահի ասֆալտապատման և նստարանների տեղադրման հարցը:
Հուսով ենք, որ նախարարի մյուս այցելության ժամանակ այդ խնդիրները լուծված կլինեն:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/01/1057622/]ավելի վաղ [/url]Գյումրի քաղաքից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 1-ին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանն այցելել էին Շիրակի մարզ։
Նախարարը տեղում ծանոթացել էր Գյումրի քաղաքի կենտրոնական ավտոկայանում տիրող իրավիճակին։ Նախարարին ավտոկայանում կատարվող աշխատանքների մասին տեղեկություններ էր փոխանցում Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
Նախարարը շրջել էր ոչ բարվոք վիճակում գտնվող ավտոկայանի համապատասխան բաժիններում, տեղում լսել բուժկետի աշխատակիցների և գանձապահների կարծիքները, ինչպես նաև վարորդների հետ քննարկել որոշ խնդիրներ։
Նախարարն ու պատգամավորը խորհրդակցություն էին անցկացրել Շիրակի մարզին սպասարկող մի քանի ավտոընկերությունների տնօրենների հետ։
Վարորդներն ու ավտոկայանի աշխատակիցները ֆոտոլրագրողին ասում էին. «Առաջին դեպքն ա, որ ԽՍՀՄ տարիներից հետո կապի նախարարն այցելում է ավտոկայան, ինչը հույս ա տալիս մեզ, որ գոնե այն հերթական այցելություն չի լինի, այլ մի ինչ-որ խնդիր կլուծվի, իսկ խնդիրները շատ են»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2053 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)