211652_close_icon

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. ՀՀ ՆԳՆ-ի դիմաց բախվել են «Hyundai»-ն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. ժամանել են Կենտրոնականի ոստիկանապետն ու ՊԾ Երևանի գնդի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count7333 դիտում article-date 10:52 19-03-2025
Այսօր՝ մարտի 19-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Նալբանդյան 130 հասցեի՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության դիմաց, բախվել են «Hyundai» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Ռոման Օ.-ն և 22-ամյա Աշոտ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց, իսկ Երևանի բնակիչ 25-ամյա Պետրոս Դ.-ն տեղում մահացել է:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարահատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, ոիտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
 
Դեպքի վայրում 2 քաղաքացի ասում էին, որ իրենք «Opel»-ի մեջ են եղել և նրանք ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ:
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
 
Պարզվում է նաև, թե մահացածը որ ավտոմեքենայի մեջ է եղել, իսկ 2 քաղաքացիներից մեկը չէր ենթարկվում պարեկների և ոստիկանների օրինական պահանջներին, և կան նաև օպերատիվ տեղեկություններ, որ հենց այդ քաղաքացին էլ եղել է «Opel»-ի վարորդը, ով նաև զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից և պետք է այն վերականգնելու համար նոր քննություն հանձներ, սակայն չի արել: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր