211652_close_icon

Նեթանյահուն հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղաuպանnւթյnւնը

views-count1372 դիտում article-date 09:16 27-08-2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայկական և ասորական ծագումով փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին փոխանցում է caucasus-chronicle.com-ը։

Կայքը նշում է, որ սա պատասխան էր հարցազրույց վարողի հարցին, ով նշեց, որ ինքը կակնկալի, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նեթանյահուն պատասխանել է, որ կարծում է, որ «Քնեսեթն այդ մասին բանաձև է ընդունել»:

Այդպիսի օրենք, սակայն, Քնեսեթը չի ընդունել։

Հարցին, թե ինչո՞ւ ոչ մի իսրայելցի վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանությունը, Նեթանյահուն արձագանքել է. «Ես հենց նոր ճանաչեցի։ Ահա, խնդրեմ»։

Պատրիկ Բեթ-Դեյվիդը X-ի իր էջում տեղադրել է հարցազրույցը ու կից գրել․ «Վարչապետ Նեթանյահուն պաշտոնապես ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը»։

Նմանատիպ նյութեր