211652_close_icon
views-count433 դիտում article-date 13:58 20-08-2026

ՀՀ կառավարությունը հեծանվաերթի համար ավելի քան 1 մլրդ դրամ գումար հատկացրեց

ՀՀ կառավարությունը բազմօրյա խմբային հեծանվաերթի պատշաճ կազմակերպման և անցկացման համար 1 մլրդ 599 մլն 527.200 դրամ տրամադրեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց այսօրվա նիստին։

884 մլն դրամը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից, 301,6 մլն դրամը` հովանավորներից, մնացած գումարը` «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ հեծանվաերթի կազմակերպման և անցկացման գործընթացն իրականացնելու է «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ–ն:

«Հեծանվային սպորտի զարգացումը և դրա հանրահռչակումը նպաստում են առողջ ապրելակերպի խթանմանը, բնակչության, մասնավորապես՝ երիտասարդության շրջանում ֆիզիկական ակտիվության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային սպորտային համագործակցության ընդլայնմանը»,– ընդգծեց Անդրեասյանը։

Նշենք, որ հեծանվաերթն անցկացվելու է սեպտեմբերի 10-13-ը։

Նմանատիպ նյութեր