211652_close_icon

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

views-count559 դիտում article-date 22:20 25-08-2025
Գազայի հատվածի հարավում Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, նրանց թվում՝ միջազգային հինգ լրագրող, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զոհվածների թվում են Reuters-ի օպերատոր Հուսամ ալ-Մասրին և Associated Press-ի արտահաստիքային լրագրող Մարիամ Դագգան։ Associated Press-ը ցնցված է և ցավակցություն է հայտնել 33-ամյա լրագրողի մահվան կապակցությամբ։

Զոհվածների թվում են նաև Al Jazeera-ի աշխատակից Մոհամմեդ Սալամեհը, լուսանկարիչ Մուաթհ Աբու Թահան և Ահմադ Աբու Ազիզը։ Դեռևս պարզ չէ, թե ում համար էին աշխատում Թահան և Ազիզը. ամերիկյան NBC հեռուստաալիքը հայտնել է, որ Թահան իր աշխատակիցը չէր։

ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի քաղաքացիական պաշտպանության տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, նրանց թվում՝ քաղաքացիական  ծառայության մեկ աշխատակից, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Նմանատիպ նյութեր