211652_close_icon

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակը շուտով կդադարեցնի իր գործունեությունն Ադրբեջանում

views-count559 դիտում article-date 21:45 25-08-2025
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակը շուտով կդադարեցնի իր գործունեությունն Ադրբեջանում, հայտարարել է Կազմակերպության հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելիա Լաչանտը։

Ըստ նրա՝ ԿԽՄԿ-ն ներկայում երկխոսություն է վարում ադրբեջանական կողմի հետ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված անձանց վերաբերյալ իր ապագա գործունեության շուրջ։ Քննարկումների մանրամասները չեն մեկնաբանվել։

Ավելի վաղ Ադրբեջանում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավար Դրագանա Կոյիչն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ ընդունելության ժամանակ հայտարարել էր, որ կազմակերպությունը սեպտեմբերի սկզբին կդադարեցնի իր գործունեությունը երկրում։

Նմանատիպ նյութեր