211652_close_icon

Սերոբ Գասպարյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով. փաստաբան

views-count571 դիտում article-date 18:53 25-08-2025
Իշխանության յուրացման նախապատրաստության գործով «Սև Հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Պաշտպան Կոչուբաևի միջնորդությունը վերջապես բավարարվեց։

Դատավոր Գագիկ Հարությունյանի կայացրած որոշումը կարելի է համարել արդարադատության օրինակելի դրսևորում»,-գրել է Երիցյանը:

Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին «Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը կալանավորվել էր։

Նմանատիպ նյութեր