211652_close_icon

Կալանքով պատժում են, կալանքով՝ խոշտանգում, կալանքով՝ նվաստացնում. Էլինար Վարդանյան

views-count2047 դիտում article-date 22:58 05-08-2025
Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրել է.

«Կալանքի երկիր Հայաստան

Կալանքով պատժում են, կալանքով՝ խոշտանգում, կալանքով՝ նվաստացնում։
Սա է մեր իրականությունը, քաղցկեղի դեմ պայքարող ու մեկի կամքով «ահաբեկիչ» դարձած Աղվան Արշակյանին պատզապես խոշտանգում են: Սա էմոցիոնալ որակում չէ, սա իրավական գնահատական է: Եվրոպական կոնվենցիան է այդպես սահմանում: Բայց դեպի Եվրոպա ձգտող համակարգը եվրոպական արժեքների մասին հիշում է, երբ խոսքն իր շահերի մասին է և ոչ հասարակ մարդու:

Սա շատ նման է Մարիո Բենեդետտիի դահիճի մտորումներին՝ Իհարկե, քեզ սովորեցրել են, որ նպատակը արդարացնում է միջոցները, բայց հենց նպատակի մասին է, որ ամենաքիչն ես ստիպված մտածել։ Քո գործը՝ միջոցներն են, և դրանք պետք է լինեն ուժեղ, անողորմ ու արդյունավետ։

Վաղն ահաբեկչության հորինած գործը քանդվելու է, անհիմն հետապնդվողները, այդ թվում՝ Աղվան Արշակյանը, արդարացվելու են, մնալու եք դուք և ձեր խիղճը, և ոչ նպատակը, ոչ էլ միջոցները արդարացում չեն ունենալու»:

Նմանատիպ նյութեր