211652_close_icon

Արցախի նախկին պաշտոնյաների փաստաբանները Բաքվում միջնորդել են խափանման միջոցը տնային կալանքով փոխել

views-count1429 դիտում article-date 23:27 21-01-2025
Բաքվում ընթացող Արցախի նախկին պաշտոնյաների դատավարության ժամանակ փաստաբաններն իրենց պաշտպանյալների խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ առանց հստակեցնելու, թե ինչ է նշանակում տնային կալանք հայ գերիների դեպքում։ Փոխանցում է Azatutyun-ը։

Ըստ նույն աղբյուրների՝ դատարանը խափանման միջոցի վերաբերյալ որոշում կհրապարակի հունվարի 27-ին։ Այդ օրը նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունն է:

Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացրել են: Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը մեկնարկել է հունվարի 17-ին:


Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Նմանատիպ նյութեր