Իրանը հույս ունի, որ առաջիկայում կսկսվեն Ադրբեջանի տարածքով ռուսական գազի մատակարարումները
Իրանը հույս ունի, որ Ադրբեջանի տարածքով ռուսական գազի մատակարարումներն կսկսվեն առաջիկայում. «Գազպրոմի» հետ կապված գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
«Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Մենք այժմ բանակցություններ ենք վարում «Գազպրոմ»-ի հետ, և գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Բայց մենք պետք է ընդհանուր լեզու գտնենք գնի վերաբերյալ։ Եթե այս հարցը նույնպես լուծվի, ապա ամեն ինչ կմեկնարկի», - նշել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը Ռուսաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ հայտարարել էր, որ ռուսական գազի առաջին մատակարարումները Ադրբեջանի տարածքում գործող ենթակառուցվածքների միջոցով կսկսվեն 2025 թվականին՝ տարեկան մինչև 1,8 միլիարդ խորանարդ մետր ծավալով։