211652_close_icon

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Լոռու և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում՝ օգոստոսի 26-ին, Վանաձորում և Ֆանտան բնակավայրում՝ օգոստոսի 27-ին

views-count1393 դիտում article-date 11:23 25-08-2025
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի` Սպիտակ քաղաքի, Լեռնանցք, Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ բնակավայրերի գազասպառողների, Արագածոտնի մարզի` Ապարան քաղաքի, Կայք, Լուսագյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Վարդենիս, Չքնաղ, Ծիլքար, Նիգավան, Կանիաշիր (Սանգյառ), Երնջատափ, Ափնա, Արայի, Վարդենուտ, Ռյա Թազա, Լեռնապար, Գեղարոտ, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Ծաղկաշեն, Նորաշեն, Ալագյազ, Սադունց, Սիփան, Ջամշլու, Ավշեն, Մելիքգյուղ բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով, Մյասնիկյան, Զորյան և Բաթումի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Նմանատիպ նյութեր