211652_close_icon
views-count1225 դիտում article-date 19:00 24-08-2025

Կուրիլյան կղզիներում 10 զբոսաշրջիկ է կորել

10 հոգուց բաղկացած զբոսաշրջային խումբը կապի դուրս չի եկել Կուրիլյան կղզիների Բարանսկու հրաբխի շրջանում, հայտնել է Սախալինի մարզի Կուրիլսկի քաղաքային օկրուգի ղեկավար Կոնստանտին Իստոմինը։

Ըստ նրա, որոնողական աշխատանքների համար ներգրավվել են փրկարարներ, ՆԳՆ աշխատակիցներ և օկրուգի վարչակազմի ներկայացուցիչ։

«Ներկայումս որոնումներում ներգրավված է 6 մարդ։ Իրավիճակն իմ անձնական վերահսկողության տակ է», – ավելացրել է Իստոմինը։

Նմանատիպ նյութեր