211652_close_icon

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման

views-count604 դիտում article-date 22:05 23-08-2025
Շաբաթ օրը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքը և Լենինգրադի մարզը ենթարկվել են անօդաչուների հարձակման։ «Պուլկովո» օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, հետաձգվել են տասնյակ չվերթներ։ Տարածաշրջանում նախազգուշացրել են բջջային ինտերնետի դանդաղեցման մասին, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Սկզբում մեկ ԱԹՍ-ի ոչնչացման մասին հայտնել է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Անօդաչուն խոցվել է Տոսնենսկի շրջանում։ Շուտով նա հայտնել է Տոսնոյի շրջանում ևս երեք, Կիրիշիում և Գատչինայում՝ մեկական ԱԹՍ-ի ոչնչացման մասին։

«Հաշվի առնելով Լենինգրադի մարզի օդային տարածքում ԱԹՍ-ների քանակով պայմանավորված ներկա իրավիճակը, խնդրում եմ ձեռնպահ մնալ արդյունաբերական գոտիների և ձեռնարկությունների մոտ գտնվելուց, ինչպես նաև հասարակական վայրեր այցելելուց,- հայտարարել է պաշտոնյան։- Հանձնարարել եմ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին անցնել բարձր պատրաստականության ռեժիմի»։

Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը հայտնել է Պուշկինի շրջանում անօդաչուի ոչնչացման մասին. «Խոցումը տեղի է ունեցել բնակելի շենքերից անվտանգ հեռավորության վրա»։ Այնուհետև՝ Կրասնոսելսկի շրջանում։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել։

Նմանատիպ նյութեր