Դեռ վաղ է կարծիք հայտնել, թե այս նոր պայմանագիրը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա․Անդրանիկ Հարությունով
Դեռ վաղ է կարծիք հայտնել, թե այս նոր պայմանագիրը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա։ Այս պահին դա դեռ թղթի վրա է, և դրա գործնական իրագործումը տարիներ է տևելու։ Առաջին փուլում ազդեցությունը, եթե լինի, ավելի շատ Սյունիքի մարզում կզգացվի։
Այս մասին ֆեյսբուքում գրել է Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհդի անդամ Անդրանիկ Հարությունովը:
Խաղաղության «խաչմերուկը» իրապես ուժ կունենա միայն այն ժամանակ, երբ Հյուսիս–Հարավը և միջին միջանցքը միասին սկսեն գործել։ Եթե մի քանի տարուց այդ ուղիները անխափան աշխատեն և աշխարհաքաղաքական կենտրոնները պայմանավորվեն, որ մեր երկրում հատվում են բոլորի շահերը, այ հենց այդ պահին կարելի է սպասել շուկայի վրա մեծ ազդեցության։
Բայց սա շատ «եթեների» ու «բայցերի» շղթա է․ աշխարհը մեր օրերում բառացիորեն ամեն օր փոխվում է։
Սա զուտ իմ մասնագիտական կարծիքն է։ Հնարավոր է մեր աշխարհաքաղաքական վերլուծաբանները չհամաձայնեն։ Խնդրում եմ շատ խիստ չդատել․ պարզապես կիսվում եմ իմ դիտանկյունով, քանի որ մեդիայում արդեն կան թե՛ դրական, թե՛ բացասական վերլուծություններ, և կարևոր է, որ շուկայի մասնագետի տեսակետն էլ հնչի։