211652_close_icon
views-count1552 դիտում article-date 18:05 10-10-2026

Անշարժ գույքի շուկայի անկում տեղի չի ունենալու․ Անդրանիկ Հարությունով

ՀՀ անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը հայտնում է․

«Հայաստանում շատերը սպասում են անշարժ գույքի շուկայի անկմանը, բայց իմ կարծիքով՝ դա տեղի չի ունենա։

Գնորդը սպասում է գների անկմանը։

Վաճառողը՝ գների բարձրացմանը։

Կառուցապատողը փորձում է պահպանել իր շահութաբերությունը։

Բանկը հաշվում է իր տոկոսները։

Իսկ անշարժ գույքի գործակալը բոլոր կողմերի դժգոհություններն է լսում։

Բայց շուկան չի աշխատում մեր ցանկություններով։

Գինը որոշվում է ոչ թե նրանով, թե վաճառողն ինչքան է ուզում ստանալ, այլ նրանով, թե գնորդն ինչքան է պատրաստ վճարել։

Եվ այստեղ կա մի կարևոր հանգամանք․ Հայաստանի անշարժ գույքի շուկան աստիճանաբար սկսում է հետաքրքրություն առաջացնել նաև միջազգային ներդրողների շրջանում։

Նրանց գնողունակությունն ու ֆինանսական հնարավորությունները հաճախ գերազանցում են մեր միջին գնողունակությամբ քաղաքացիների հնարավորությունները։

Սա նշանակում է, որ շուկայի գների ձևավորման վրա ազդող պահանջարկը կարող է փոխվել, իսկ տեղական գնորդների հնարավորությունների և բնակարանների գների միջև տարբերությունը՝ մեծանալ։

Հետևաբար, եթե այսօր հնարավորություն ունեք անշարժ գույքում ներդրում կատարելու, արժե լրջորեն դիտարկել այդ հնարավորությունը։

Որովհետև վաղը շուկան չի սպասելու»։
 

Նմանատիպ նյութեր