Տուսկ. Ուկրաինայի ապագայի համար խաղը մտել է վճռորոշ փուլ
Ուկրաինայի ապագայի և Եվրոպայի անվտանգության համար խաղը մտել է վճռորոշ փուլ։ Այս կարծիքը հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ մեկնաբանելով Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները։
«Ուկրաինայի ապագայի, Լեհաստանի և ամբողջ Եվրոպայի անվտանգության համար խաղը մտել է վճռորոշ փուլ», – գրել է Տուսկը X-ում՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կրկին ապացուցել է», որ ինքը հմուտ խաղացող է։
Օգոստոսի 15-ին Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում տեղի ունեցավ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։