211652_close_icon

Տեղի է ունենում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական առաջին նիստը

views-count1147 դիտում article-date 14:49 15-08-2025
Մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական առաջին նիստը: Այն ընթանում է դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ:
Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ ևս գտնվում են դատարանում՝ արքեպիսկոպոս Աջապահյանի գործը լսելու համար։

Նրանց թվում է նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Նարեկ եպիսկոպոս Ավագյանը:

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ։

Նմանատիպ նյութեր