211652_close_icon

Եվրամիությունը շնորհավորել է Ադրբեջանին Մինսկի խմբի լուծարման կապակցությամբ

views-count565 դիտում article-date 22:50 11-08-2025
Եվրամիությունը շնորհավորել է Ադրբեջանին Մինսկի խմբի լուծարման կապակցությամբ։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Վաշինգտոնում Բաքվի և Երևանի միջև ստորագրված համաձայնագիրը:

Կալլասը Բայրամովին շնորհավորել է Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների կողմից համատեղ հայտարարության ստորագրման, խաղաղության պայմանագրի նախաստորագրման, ԵԱՀԿ ՄԽ-ի և համապատասխան կառույցների լուծարման համատեղ կոչի, ինչպես նաև ձեռք բերված այլ պայմանավորվածությունների կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր