211652_close_icon

Ֆրանսիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի կոչին

views-count382 դիտում article-date 11:18 09-08-2025
Ֆրանսիան ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումն ու վավերացումն անհրաժեշտ է՝ այս գործընթացը լիարժեք ավարտին հասցնելու համար», - հայտարարել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից։

Հայտարարությունում նշվում է, որ Ֆրանսիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարման գործընթաց սկսելու վերաբերյալ կողմերի համատեղ կոչին։

Նմանատիպ նյութեր