Նեյմարը 5-ամյա նոր պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ` 200 մլն եվրո հրաժարագնով
«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց հարձակվող Նեյմարի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Նոր պայմանագիրը կգործի մինչև 2021 թվականը:
Պայմանագրով նախատեսված է նաև հրաժարագնի չափը: Պայմանագրի առաջին տարում հրաժարագինը կկազմի 200 մլն եվրո, 2-րդ տարում` 222 միլիոն, իսկ վերջին երեք տարում Նեյմարին ձեռք բերելու համար մյուս ակումբները ստիպված պետք է լինեն վճարել 250 մլն եվրո:
Հիշեցնենք, որ բրազիլացուն իրենց շարքերում ցանկանում էին տեսնել ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»: