15616 դիտում
11:52 31-07-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը իր մոտ պահվող ատրճանակից կրակոց է արձակել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հուլիսի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 10-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, Փափազյան փողոցի 8/5 հասցեի մոտ մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի ժամանակ նրանցից մեկն իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով պարզել են, որ նշված վայրում գործող ավտոլվացման կետի դիմաց Երևանի բնակիչ 23-ամյա Ալեքսանդր Ա․-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով իր ընկեր՝ Երևանի բնակիչ 22-ամյա Վլադ Բ․-ի հետ, ճանապարհը միմյանց չզիջելու պատճառով վիճաբանել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ, որի ժամանակ հարվածներ են հասցրել միմյանց, որից հետո Վլադ Բ․-ն իր մոտ եղած ատրճանակով մեկ անգամ կրակ է արձակել և հեռացել են:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վլադ Բ․-ի և Ալեքսանդր Ա․-ի հետ եղել է նաև Երևանի բնակիչ 22-ամյա Արտակ Ք․-ն՝ իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2179 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)