Արտակարգ դեպք՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. այն դարձել է ոչ շահագործելի. մինչ հրշեջների ժամանումը՝ կրակ դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Էրիկ Մ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Նասլյանն ու Գագիկ Բուլղադարյանը:
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվում և պարզվում է՝ ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։