Ավտովթար՝ Երևանում. Կոմիտասի պողոտայում բախվել են «Nissan Altima»-ն ու «Էկոլակ» ՍՊԸ-ին պատկանող «FOL» տրակտորը. վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Հայկ Մ.-ի վարած «Nissan Altima» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Տաճատ Կ.-ի վարած, «Էկոլակ» ՍՊԸ-ին պատկանող «FOL» մակնիշի տրակտորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարերը հոսանքազրկել են «Nissan»-ը, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն Տաճատ Կ.-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։