211652_close_icon

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

views-count898 դիտում article-date 21:20 02-08-2025
Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։

«Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է:

Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։

RFI-ն նշում է, որ Մարան մի շարք հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների հետ, որից հետո նա X սոցիալական ցանցում հաղորդագրություն է հրապարակել, որում կոշտ է խոսել Մալիի իշխանությունների մասին: Նրա դատավարությունը նշանակված է սեպտեմբերի 29-ին, ճշգրտում է ռադիոկայանը:

Մարան Մալիի վարչապետն էր 2014 թվականի ապրիլի 5-ից մինչև 2015 թվականի հունվարի 8-ը։

Նմանատիպ նյութեր