211652_close_icon
views-count1546 դիտում article-date 21:46 31-07-2025

Սարգիս Սարգսյանը՝ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական առաջնության չեմպիոն

Հայ շախմատիստը դարձել է Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն։ Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

«ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 2025 թվականի Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն:

Սարգիս Սարգսյանը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր»,- հայտնում են ֆեդերացիայից:

Նմանատիպ նյութեր