211652_close_icon

Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել ադրբեջանցի բլոգերի նկատմամբ

views-count679 դիտում article-date 18:45 28-07-2025
Հետաքննությունը բլոգեր Subo-ին (իսկական անունը՝ Սուբխան Մամեդով Մուրադ օղլի) հեռակա մեղադրանք է առաջադրել հարկերից խուսափելու և փողերի լվացման համար։ Ըստ Известия-ի՝ դրա մասին հուլիսի 28-ին հայտնել է Մոսկվայի մարզի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը։

Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու և հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման մեջ։

Հետաքննիչների տվյալներով՝ 2020-2022 թվականներին Մամեդովն իր հարազատների հետ միասին ստեղծել է հարկերից խուսափելու սխեմա, որի արդյունքում բյուջեի դեֆիցիտը կազմել է ավելի քան 50 միլիոն ռուբլի։ Մեղադրյալներն այդ միջոցների մի մասը՝ մոտ 10 միլիոն ռուբլի, օգտագործել են թանկարժեք ավտոմեքենա գնելու համար։ Բացի դրանից, այս ժամանակահատվածում տուգանքների և տույժերի ընդհանուր գումարի՝ 20 միլիոն ռուբլու չափով պարտքեր են կուտակվել։

Բլոգերի հայրն ու եղբայրն ավելի վաղ մեղադրվել են նմանատիպ հանցագործությունների համար։

Հետաքննիչների տվյալներով՝ նրանք արդեն սկսել են փոխհատուցել վնասը. հարկային մարմնի հաշիվներին մուտքագրվել է 9 միլիոն ռուբլի։ Նշվում է, որ բլոգերի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Նմանատիպ նյութեր