211652_close_icon

Ռաֆիկ Դարմոյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

views-count706 դիտում article-date 22:29 27-07-2025
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում շարունակվում է պատանիների Եվրոպայի առաջնությունը:

Ինչպես հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, հուլիսի 27-ին պայքարի մեջ մտան 71 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆիկ Դարմոյանը պոկում վարժությունում բարձրացրց 116 կգ 121 կգ: Այս ձևում Դարմոյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրեց 143 կգ, 147 կգ, 152 կգ: Այս վարժությունում նա 3-րդն է:

Երկամարտի 273 կգ արդյունքով՝ Դարմոյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Նմանատիպ նյութեր