ՔԿ շենքից 590 հազար դոլարի հափշտակության գործով կալանավորված Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով
ՔԿ-ի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590,000 դոլարի հափշտակության գործով ձերբակալված Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով:
Դատախազությունից Tert.am-ին հայտնել են, որ Դատական ակտը ստանալուց հետո Դատախազությունը կքննարկի վերաքննիչ բողոք տանելու հարցը:
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ՔԿ-ից հափշտակված գումարի մեծ մասը հայտնաբերվել է։
«Հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590,000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578,800 ԱՄՆ դոլարը։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ մնացած՝ 11,200 դոլար գումարը հայտնաբերելու ուղղությամբ»,- նշել էին կոմիտեից։