ԱՄՆ-ում Հարվարդի մոտակայքի եկեղեցում համերգի մասնակցած 8 երեխա հոսպիտալացվել է ջղացնցումներով
Հարվարդի համալսարանի մոտակայքի եկեղեցում, որտեղ ելույթ էր ունենում ֆրանսիական երիտասարդական երգչախումբը, ութ երեխաների նոպաների նման ախտանիշներ են նկատվել և նրանց տեղափոխել են հիվանդանոցներ, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Ախտանիշները կյանքին սպառնացող չէին, ասվում է Քեմբրիջի հրշեջ ծառայության հայտարարության մեջ։
Երեքշաբթի երեկոյան Հարվարդի հրապարակի Սուրբ Պողոսի ծխական համայնքում անցկացված համերգին ներկա մոտ 70 այլ մարդիկ չեն տուժել։ Հրշեջ խմբերը նախ հաղորդագրություն են ստացել, որ մի երեխան ջղացնցում է ստացել։ Երբ հրշեջները ժամանելեն, երեխան նստած էր եկեղեցու դրսում, բայց որևէ ցնցում չէր տարել, պատմել է հրշեջ ծառայության պետ Թոմաս Քեհիլը:
Գերատեսչության տվյալներով՝ վտանգներից պաշտպանության թիմը Սուրբ Պողոսի շենքերի մանրակրկիտ ստուգում է իրականացրել՝ օգտագործելով օդի նմուշառման բազմաթիվ սարքեր՝ համոզվելու համար, որ վտանգավոր պայմաններ չկան։
Արդյունքները բացասական էին, և շենքերը օդափոխվել են։ Սուրբ Պողոսի եկեղեցու Ֆեյսբուքյան էջում նշվում է, որ ֆրանսիական hœur d'Enfants d’Île-de-Francе երիտասարդական երգչախումբը երեքշաբթի երեկոյան անվճար համերգ կտա եկեղեցում՝ 2025 թվականի ԱՄՆ շրջագայության շրջանակում: