Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ Խաչանով
Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է իր սիրելի մրցաշարի մասին, հայտնում է Чемпионат-ը:
«Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»։ Փարիզ, Ֆրանսիա… Մանկուց հետևել եմ Նադալի հաղթանակներին։ Միշտ երազել եմ այնտեղ խաղալու մասին, մի քանի անգամ խաղացել եմ։ Կենտրոնական կորտը բոլոր արենաներից ամենանշանավորն է»,- ասել է Խաչանովը։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերում 29-ամյա Խաչանովի լավագույն նվաճումը 2023 թվականի Ավստրալիայի բաց առաջնության և 2022 թվականի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչներն են։ «Ռոլան Գարոսում» նա երկու անգամ հասել է քառորդ եզրափակիչ (2019, 2023):