ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայի իրավիճակը «զարհուրանքի շոու» է անվանել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր հայտարարել է, որ Գազայում սովը թակում է բոլոր դռները՝ իրավիճակն անվանելով «զարհուրանքի շոու», հաղորդում է CNN-ը։
«Ամբողջ աշխարհում տեսնում ենք միջազգային իրավունքի լիակատար անտեսում, եթե ոչ՝ ուղղակի ոտնահարում,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտարարել է Գուտերեշը։ -Մենք
Գազայում տեղի ունեցած զարհուրանքի շոուից հեռուն նայելու կարիք չունենք»։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտարարության մեջ նշել է, որ հուսահատ, քաղցած մարդիկ ուղարկվում են Իսրայելի և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) ղեկավարված օգնության կենտրոններ։
«Չնայած այդ հանգամանքին, որ մայիսի 27-ից հուլիսի 21-ը Գազայում իսրայելական ուժերի ձեռքով սնունդ հայթայթելու փորձի ժամանակ սպանվել է 1054 պաղեստինցի», - ասված է հայտարարության մեջ։
ՄԱԿ-ի գրասենյակը Իսրայելին կոչ է արել թույլատրել ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված և վերացնել ՄԱԿ-ի և անկլավում գործող այլ մարդասիրական կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումները։ Բանակցություններին ծանոթ երկու աղբյուրներ CNN-ին հայտնել են, որ միջնորդների կողմից հրադադարի և պատանդների ազատ արձակման իրենց վերջին առաջարկը ՀԱՄԱՍ-ին ներկայացնելուց գրեթե մեկ շաբաթ անց բոլոր կողմերը դեռևս սպասում են Գազայի ՀԱՄԱՍ-ի առաջնորդների պատասխանին։