211652_close_icon

«Կարող է իր երազանքն է եղել՝ ինձ համարել իր ենթական»․ Դավիթ Ղազինյանը՝ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությունների մասին. Առավոտ

views-count1972 դիտում article-date 13:45 21-07-2025
«Մասնավորապես Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, որովհետև ՀԷՑ-ն այս վիճակին կարծես թե հասցնողներից մեկը հենց նույն պաշտոնյան է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀԷՑ ղեկավար կազմի՝ մնալու-գնալու հետ կապված Դավիթ Ղազինյանի հայտարարություններին։  Լրագրողների դիտարկմանը՝ յոթ տարի անց նո՞ր եք հիշում ՀԷՑ-ը, Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց․ «Ե՞րբ հիշեինք, միգուցե Ձե՞զ հարցնեինք՝ ում, երբ հիշենք»։

Լրագրողի դիտարկմանը՝ թե՞ որոշեցիք ՀԷՑ-ը հիշել Սամվել Կարապետյանի «մեր ձևով» հայտարարությունից հետո, Ռոմանոս Պետրոսյանն այսպես արձագանքեց․ «Գործընթացը սկսել է դեռևս ամիսներ առաջ՝ գրեթե մեկ տարի առաջ ԱԺ լսումներով։ Սեփականատերերը, վերջնարդյունքը կանխազգալով, գործընթացները տարան քաղաքական դաշտ։ Խնդրում եմ՝ մասնագիտական այս գործընթացը որևէ կերպ չքաղաքականացնել, որովհետև դա քննադատության չի դիմանում»։ Հարցին՝ որ ասում եք՝ Դավիթ Ղազինյանը ձև չի ունենալու մնալու, դա ո՞նց է լինելու, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց․ «Այս պահին ինքն ի պաշտոնե իմ ենթական է։ Իր՝ ժ/պ-ի լիազորությունները դադարել են դեռևս ուրբաթ օրը։ Իր հայտնի մամուլի ասուլիսը ինքը տվել է՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ, բայց հանդես էր գալիս որպես ժ/պ։ Ինքն այդ պահին այլևս ժ/պ չէր»։ Ռոմանոս Պետրոսյանը վստահեցրեց՝ զանգվածային ազատումներ չեն նախատեսվում ու շեշտեց․ «Ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում։ Կոնկրետ անձինք, որոնք իրենց կառավարման, ղեկավարման արդյունքում ՀԷՑ ՓԲԸ-ն, որը ավելի քան 3 միլիոն բաժանորդի կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն ունի և 1,1 միլիոն պաշտոնական բաժանորդ ունի, հասցրել են այս վիճակին, որ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։

Բայց մասնագետները, էներգետիկ համակարգի այն վաստակավոր գործընկերները, որոնք պիտի ապահովեն ՀԷՑ-ի անխափան աշխատանքը, մեր հանրապետությանն ապահովեն էլեկտրամատակարարման աշխատանքը, մենք հարգում ենք իրենց աշխատանքը ու հորդորում իրենց աշխատանքն իրականացնել պատշաճ, պաշտոնի անձնագրերին համապատասխան»

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր