211652_close_icon

Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ն այս վիճակին հասցնող պաշտոնյաներից մեկը նա է. Ռոմանոս Պետրոսյան

views-count2299 դիտում article-date 12:22 21-07-2025
Այսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ, որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իր լիազորություններն իրականացնելու է իրեն օրենքով վերապահված լիազորությունների ու իրավասությունների շրջանակներում՝ հանուն ՀՀ-ի և նրա քաղաքացիների։
«Բոլոր փաստաթղթերը ձեռքիս ներկայացել եմ ՀԷՑ՝ իրականացնելու իմ լիազորությունները»,– ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս է մուտք գործելու մի ընկերություն, որը սեփական է, նա ասաց. «Ամենայն հարգանքով խոշոր գործարարների, սեփականատերերի նկատմամբ, ում սեփականության իրավունքը մեր երկրում ամրագրված է Սահմանադրությամբ, սակայն նման ծառայությունների ոլորտի ընկերությունները լիցենզիա ստանալիս տվել են համաձայնություն, որ իրավիճակներ կարող են լինել, երբ պետությունը, լիազոր մարմինները՝ այդ թվում նաև ոլորտը կարգավորող հանձնաժողովը, կարող են իմպերատիվ միջոցառումներ անել տվյալ մարմնում։ Այդ լիցենզիայի պահանջի կատարումն է իրականացվում այս պահին։ Վստահ եմ, որ խոշոր բիզնեսմենն էլ է տեղյակ այս կարգավորումներից»։

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի հայտարարությանը, թե «մեր ձևերով մնալու ենք», Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ Ղազինյանը ձև չունի մնալու։
«Մասնավորապես Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ն այս վիճակին հասցնող պաշտոնյաներից մեկը նա է»,– հայտարարեց նա։

Հարցին՝ 7 տարի հետո՞ են հիշում ՀԷՑ-ի խնդիրների մասին, նա ասաց. «Երբ հիշեինք, միգուցե Ձեզ հարցնեի՞նք, թե երբ հիշեինք։ Գործընթացը դեռևս սկսվել է ամիսներ առաջ։ Այս գործընթացի սկիզբը դրվել է երկու բարձրաստիճան պաշտոնյաների հեռացումով։ ՀԾԿՀ նախորդ նախագահը 2-րդ շրջանի իր պաշտոնավարման հենց սկզբից լքել է պաշտոնը, ինչպես նաև մոտ 9 ամիս առաջ պաշտոնից ազատվել է նաև ՏԿԵ նախարարության էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարարը։ Գործընթացները դրանով են սկսվել»։

Նմանատիպ նյութեր