29547 դիտում
21:57 08-02-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Mercedes-ում հրդեհ է բռնկվել․ ժամանել են հրշեջներն ու պարեկները․ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ փետրվարի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան և ավտոմեքենայում կրակը առաջացել է ընթացքի ժամանակ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1972 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)