211652_close_icon

Amio Era․ մասնագիտական խորհուրդներ փորձագետներից

views-count1234 դիտում article-date 11:55 18-07-2025
Մեծ հետաքրքրություն, ակտիվ մասնակցություն, արդյունավետ համագործակցություններ և դիմորդների կրկնակի աճ. այսպես կարելի է բնութագրել Amio Era-ի առաջին փուլը։

Հուլիսի 16-ից մեկնարկում է Amio Era-ի երկրորդ փուլը: Այն նոր փորձություն է, և հաջողության
հասնելու համար շատ կարևոր է ճիշտ պատրաստվել։ Այդ իսկ պատճառով, ծրագրի գործընկեր
«Դասավանդի´ր, Հայաստան» կազմակերպության փորձագետները, տարիների փորձ ունենալով
երիտասարդների հետ աշխատանքում, կարևոր խորհուրդներ են տալիս առաջին փուլը հաղթահարած և երկրորդ փուլ անցած ուսանողներին։

Փորձագետների խորհուրդը ուսանողներին մոտիվացիոն նամակ գրելու և հարցազրույցին տպավորիչ ներկայանալու համար՝

Մոտիվացիոն նամակում մի վերարտադրեք կենսագրություն։ Ավելի շուտ պատմեք մի փորձի մասին, որն ազդել է ձեր ուղու վրա՝ ընդգծելով ձեր արժեքները, սերտած դասերն ու մասնագիտական հետաքրքրությունները,
Եղեք անկեղծ և ինքնաարտահայտվող։ Բացահայտեք իրական մոտիվացիան՝ ինչո՞ւ եք ուզում մասնակցել այս ծրագրին, և ինչ եք ուզում ներդնել ու ձեռք բերել,
Միակողմանի հարցազրույցին նախապատրաստվելիս կարևոր չէ իդեալական ձևակերպումը, այլ՝ վստահությունը, կառուցվածքը և ձեր դիրքորոշման հստակությունը,
Ուշադրություն դարձրեք տեխնիկական կողմին (լույս, ձայն, կապ), հատկապես միակողմանի հարցազրույցի ժամանակ։ Դրանք ստեղծում են առաջին տպավորությունը ձեր մասին և ձեր
պատրաստվածության։

Amio Era-ն պարզապես ծրագիր չէ․ այն մասնագիտական աճի, ինքնաճանաչման և կապերի ստեղծման հարթակ է, որտեղ ձևավորվում են վաղվա առաջնորդները։

Ծրագրի ընթացքին հետևելու համար միացեք Amio Era-ի ինստագրամյան էջին:

Amio Era, կրթությունը հնարավորություն է

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նմանատիպ նյութեր