211652_close_icon

Առանց ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդության ռեգիոնը կլիներ պատերազմի եզրին. Սիրիայի նախագահ

views-count466 դիտում article-date 19:28 17-07-2025
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան խոսել է Իսրայելի կողմից Դամասկոսի վրա իրականացրած օդային հարձակումներից։ Շարան մասնավորապես մեղադրել է Իսրայելին Սիրիայի կայունությունը թիրախավորելու մեջ և ընդգծել, որ այդ երկիրը ցանկանում է Սիրիայի  տարածքը ներքաշել քաոսի մեջ։

«Սիրիան օտարերկրյա դավադրությունների փորձարկման դաշտ չէ և չի կարող լինել մի վայր, որտեղ ուրիշներն իրականացնեն իրենց նկրտումները մեր երեխաների և կանանց հաշվին»,- հայտնել է Սիրիայի նախագահը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությանը՝ Ահմեդ ալ-Շարան ընդգծել է, որ առանց նրանց միջնորդության տարածաշրջանը կլիներ խոշոր պատերազմի եզրին։

Ըստ Սիրիայի նախագահի՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությունը կանխել է Սիրիայի հարավում գտնվող Սուեյդա քաղաքի բախումները, որոնք կարող էին վերածվել տարածաշրջանային պատերազմի։

Հիշեցնենք, որ Սիրիայի Սուվեյդա քաղաքում բախումներ էին սկսվել դրուզների և բեդվինների միջև, որից հետո Իսրայելը հարվածել է Սիրիային՝ դրուզների պաշտպանելու համար։

 Ermenihaber

Նմանատիպ նյութեր