211652_close_icon

Սպիտակի ԲԿ է տեղափոխվել տարբեր վայրերում օձի խայթոցներից տուժած 2 երեխա

views-count4801 դիտում article-date 20:38 16-07-2025
Սպիտակի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

«Օձի խայթոցից տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն

Այսօր՝ հուլիսի 16-ին, կեսօրին մոտ Սպիտակի բժշկական կենտրոն  է ընդունվել  11-ամյա երեխա՝ օձի խայթոցով։ Հարազատների փոխանցմամբ՝ օձը երեխային խայթել է նախորդ օրը, ինչի մասին սակայն իրենք իմացել են այսօր եւ անմիջապես տեղափոխել հիվանդանոց։ 

Արդեն ԲԿ-ում   շտապ կարգով կազմակերպվել են համալիր բոլոր հետազոտությունները։ Իրականացվել է օձի խայթած վերքի առաջնային մշակում, ցուցաբերվել համապատասխան բուժօգնություն։ Երեխայի վիճակը  գնահատվում լավ։

Խորհրդակցություն է իրականացվել մարզի գլխավոր վարակաբանի հետ, տեղեկացվել  է նաեւ ՀՎԿԱԿ-ին։
Օձի խայթոցով  մեկ այլ  տուժած էլ բժշկական կենտրոն է դիմել ժամը 19։00-ի սահմաններում։ 
Այս դեպքում էլ օձը խայթել էր 14-ամյա երեխայի։ Տեղեկացվել են բոլոր կառույցները, այդ թվում` ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային վարչությանը: Վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի հանձնարարականով ժամանել են նաեւ Սպիտակի ՀՓՋ-ի փրկարարները: 
Տուժածն ստացել է անհրաժեշտ համապատասխան բուժօգնություն, այդ թվում` հակաթույն։

Հարգելի քաղաքացիներ, օձի խայթոցի ցանկացած դեպքի ժամանակ  անհապաղ դիմեք բժշկական կենտրոն՝ անհրաժեշտ բուժօգնություն, այդ թվում՝ հակաթույն ստանալու համար։ 

Ինքնաբուժումը վտանգավոր է և կարող է բարդությունների պատճառ դառնալ»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր