22680 դիտում
23:42 09-08-2020
Չինաստանում նոր վարակ է գրանցվել. տիզերի խայթոցներից մահացել է 7 հոգի
Չինաստանում հերթական համարավարակն է մոլեգնում: 60 հոգի վարակվել է և 7 հոգի մահացել վարակից, որը, մեծ հավանականությամբ, փոխանցվում է տիզերի խայթոցներից:
Հիվանդները տառապում են ուժգին տենդից: Ախտանիշների թվում են նաև հազը, սրտխառնոցը, հնարավոր է նաև միալգիա (մկանային ուժեղ ցավեր):
Մասնագետները պարզել են, որ վարակի հարուցիչը (SFTS) պատկանում է Bunyavirales ընտանիքին, որի բնական կենսավայր են ծառայում կրծողները, թռչունները և երկկճղակավոր կենդանիները: Իսկ փոխանցողներ են հանդիսանում մոծակները և տիզերը:
Վերջին տվյալներով, SFTS-ից վարակի դեպքերն ու մահվան ելքերը գրանցվել են Չինաստանի արևելյան երկու՝ Ցզյանսու և Անխոյ նահանգներում: Կարանտինային որևէ միջոցառումներ դեռ չեն իրականացվել, քանի որ չկան հիմնավոր ապացույցներ, որ վարակը փոխանցվում է մարդուց մարդ: Բժիշկները մարդկանց կոչ են անում զգույշ լինել և տիզերի խայթոցների դեմ ապահովության քայլեր իրականացնել՝ հագուստի, կոշիկի, հատուկ սփրեյների միջոցով:
Նմանատիպ նյութեր
3651 դիտում
23:26 15-07-2022
Ինչպես խուսափել միջատների խայթոցներից
3467 դիտում
23:00 24-03-2014
Վախի վարակ
Այս բաժնից
637 դիտում
21:26 15-05-2024
Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանում է Ադրբեջան
517 դիտում
21:13 15-05-2024
ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանին ականազերծման հարցում. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար
655 դիտում
21:00 15-05-2024
Բժիշկները «կյանքին սպառնացող» են գնահատում մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետի վիճակը