211652_close_icon

Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի

views-count502 դիտում article-date 17:22 16-07-2025
Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի լինի. այս մասին հայտարարել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:

«Աստծո օգնությամբ, լինի դա դիվանագիտական ճակատում, թե ռազմական ասպարեզում, մենք միշտ մտնում ենք գործողությունների դաշտ լիակատար պատրաստությամբ։ Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա», - նշել է նա։

Խամենեիի խոսքով՝ Իրանի ժողովուրդը մեծ գործ է արել հունիսին Իսրայելի հետ տեղի ունեցած  12-օրյա պատերազմում:

«Վերջին 12-օրյա դիմակայության ժամանակ Իրանի ժողովուրդը ցուցաբերեց վճռականություն և միասնություն։ Դա մեծ ազգային կամք էր՝ կիրառված գործնականում», - նշել է նա։

Նմանատիպ նյութեր