Թուրքիան դատապարտում է Իսրայելի հարձակումները Սիրիայի հարավում
Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Սիրիայի հարավում Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ։
«Մենք դատապարտում ենք Իսրայելի կողմից ռազմական ուժի կիրառմամբ իրականացվող միջամտությունը Սիրիայի հարավում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Պիտի անհապաղ վերջ տալ այդ հարձակումներին»:
Բացի այդ հաղորդագրության մեջ նշվել է, որ Սիրիայում կայունության և անվտանգության ապահովումը բխում է թե՛ Սիրիայի ժողովրդի և թե՛ հարևան երկրների ու տարածաշրջանի շահերից:
«Այս համատեքստում անհրաժեշտ է աջակցել Սիրիայի կառավարության կողմից իրականացվող քայլերին՝ միտված ձևավորելու և ամրապնդելու ողջ երկրի անվտանգությունը»:
Նշվենք, որ բախումները սկսվել են հուլիսի 13-ին Սիրիայի հարավային Սյուվեյդա քաղաքում, որը հիմնականում բնակեցված է դրուզիներով (ցեղ): Բախումներն ի սկզբանե եղել են դրուզների և բեդվինների միջև:
Կրքերը հանդարտեցնելու նպատակով Դամասկոսի իշխանությունները զրահապատ մեքենաներ են տեղակայել քաղաքում, որին էլ հաջորդել էին իսրայելական հարձակումները հիմնականում անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ):
Իսրայելական կողմը հայտնում է, որ իր հարձակումները նպատակ ունեն վերացնել քաղաք մտած սիրիական զրահամեքենաները, իսկ սիրիական կողմը հայտնում է, որ Իսրայելը թիրախավորում է թե՛ իրենց և թե՛ խաղաղ բնակչությանը:
Չնայած հուլիսի 15-ին հայտարարված հրադադարին, բախումները մինչ այժմ շարունակվում են: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 203-ի։
Ermenihaber