Հրանտ Բագրատյան. Խստորեն դատապարտում եմ մամուլի դեմ հարձակումները
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խստորեն դատապարտում եմ մամուլի, մասնավորապես, «Հայելի» ակումբի, դեմ հարձակումները: Ժամանակին կրծքով պաշտպանել ենք, օրինակ, «Հայկական Ժամանակ»-ը: Սրա՞ համար»,- գրել է նա:
Հիշեցնենք հոկտեմբերի 5-ին չորս երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել էր, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։