42559 դիտում
17:47 11-07-2019
52-ամյա ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ կինը մահացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի որոշ բժիշկների մեղքով
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նոքրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 10-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում հայտնել են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ այս տարվա հունիսից իրենց մոտ բուժման մեջ գտնվող Կոտայքի մարզի բնակիչ, 49-ամյա Է. Գ.-ն նշված բժշկական կենտրոնում մահացել է:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նոքրի բաժնի օպերատիվ խմբին Է. Գ.-ի ամուսինը՝ 52-ամյա Ա.. Մ.-ն հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնում բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով կինը մահացել է:
Հետաքննիիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
21715 դիտում
18:59 26-12-2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ