Ադրբեջանը շուտով Թուրքիայի տարածքով գազ կմատակարարի Սիրիային
Ադրբեջանը մոտ ապագայում կսկսի Թուրքիայի տարածքով գազ մատակարարել Սիրիային։ Համաձայնությունը ձեռք է բերվել այսօր՝ Սիրիայի ժամանակավոր կառավարության ու նախագահ Ահմեդ ալ-Շաարայի՝ Բաքու կատարած այցի ժամանակ։
Ընդունելով գործընկերոջը՝ Իլհամ Ալիևը հայտարարարել է, թե Սիրիայում նոր իշխանության հաստատումից հետո երկկողմ հարաբերությունները ընդարձակելու մեծ հնարավորություններ են բացվել։ Անցած մայիսին էլ ադրբեջանական պատվիրակությունն էր մեկնել Դամասկոս՝ Ալ Շաարայի հրավերով։